15:30   05-12-2019
Հայի գենը. որտե՞ղ է ավարտվում գիտությունը և սկսվում առասպելը. «ՀակաԱռասպել»
Թողնել մեկնաբանություն

«Հայի գենը» դարձել է մեդիայում ակտիվ շրջանառվող եզրույթ: Ձեռքի տակ ընկած ինֆորմացիայից սարքած ձնագնդի նման, այն իրար վրա են նետում թե ՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ հումորի ոլորտի ներկայացուցիչները: Եվ քանի որ մեզանում գենետիկայով լրջորեն զբաղվող մարդիկ մեղմ ասած քիչ են, դժվար է հասկանալ, թե որտեղ է գիտությանը միահյուսվում հորինվածքը: Գեն, գենոմ, ԴՆԹ...այս բառերի մեջ խճճվելը հեշտ է: Իրավիճակն էլ ավելի են բարդացնում Հոլիվունդն իր գունագեղ ֆիլմերով և դեղին մամուլում տպագրվող այսպես կոչված «սկանդալային» նյութերը:
«ՀակաԱռասպել» հաղորդաշարի շրջանակներում մենք խնդրել ենք ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, տնօրեն, Կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանին պարզաբանել, թե ինչ է այսօր գիտությունն ասում «հայի գենի» և գենետիկայի հետ կապված այլ հարցերի շուրջ:

Loading...