19:17   05-12-2019
Երբ շենքերը ոչ թե կառուցվում այլ արտադրվում են. կարկասային շինարարության առավելությունները. «Մեծ կառուցապատում»
Թողնել մեկնաբանություն

Կարկասային շինարարությունը մոդուլային շինարարության ևս մի տեսակ է: Գործարանում թեթև պողպատե կոնստրուկցիաներից կազմվում է շինությունը, որը հետո տեղափոխվում է շինհրապարակ որտեղ էլ կատարվում են վերջնական, հիմնականում կոսմետիկ աշխատանքները: Ինչպես մոդուլային շինարարության դեպքում, այնպես էլ կարկասայինի, էականորեն կրճատվում են կառուցապատողի ծախսերը՝ մինչև 20 տոկոս: Թեթևաքաշ շինությունը սեյսմակայուն է և ունի մինչև 100 տարվա երաշխիք: Ի տարբերություն ավանդական շինարարության, կարկասայինի դեպքում կառուցապատման աշխատանքները էականորեն կրճատվում են: Այս տեխնոլոգիայի միջոցով կառուցված շինությունները հիմնականում ծառայում են իբրև արտադրամասեր կամ լոգիստիկ կենտրոններ, սակայն հիմա արդեն կարելի է ստանալ նաև բնակելի շենքեր, սեփական տներ, դպրոցներ, համալսարաններ, հիվանդանոցներ և այլն:
Կարկասային շինարարության մասին պատմում է Հայաստանում դրանով զբաղվող ընկերության՝ «Artcon»-ի զարգացման հարցերով տնօրեն՝ Թերեզա Կարապետյանը:

Loading...