Մեր երկրում հայ խոսքի անաղարտության մասին զրույցները երևի թե երբեք էլ ավարտ չեն ունենա: Դա կյանքի մասն է: Ինչպես ժամանակներն են փոխվում, այնպես էլ լեզուն է ծավալվում, ձևափոխովում և երբեմն էլ խտանում: Այդուհանդերձ պետք չէ պատճառ բռնել ժամանակաշրջանը և դարի պահանջները սեփական լեզուն մոռնալու, ետին պլան գցելու կամ աղավաղելու համար: Գագիկ Գինոսյանը խոսել է Հայոց լեզվի և մեր ինքնության անքակտելի կապի մասին: