Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ծնվել է Դերսիմում: Այդ տարածաշրջանում հիմնականում հայերն ու զազաներն են ապրում: Տվյալներ կան` նրա մայրը հայուհի է: Քըլըչդարօղլուն ներկայացնում է դեռևս Աթաթուրքի օրոք հիմնադրված առաջին կուսակցությունը ՝ Ժողովրդահանրապետականը: Սա իբրև թե սոցիալ-դեմոկրատական, մինչդեռ իրականում քեմալական գաղափարախոսությամբ կուսակցություն է: Քըլըչդարօղլուն մեկ ձախակողմյա, մեկ էլ ազգայնական կոչ էր է անում, հատկապես, երբ թեման Թուրքիայի թշնամիներին է վերաբերվում, այդ թվում Հայաստանին:
«Այս կուսակցությունը ոչ միայն Աթաթուրքի օրոք այլև նաև հիմա էլ իշխանության, և Էրդողանի քաղաքականությունից ավելի լավը չէ». ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: