Նախկին դիվանագետներ, գիտնականներ, գաղտնի գործակալի համբավ ունեցողներ: Էրդողանի շուրջ մեկ տասնյակ մրցակիցները նախագահական ընտրություններում Թուրքիայում շատ հայտնի չեն: Այդ ցանկում, սակայն, կան և հայտնիները:
Դողու Փերինչեք՝ թուրք ազգայնական, ով վերջին տարիներին հրապարակում է հակահայկական գրքեր, իսկ 60-70 ականերին հայկական դատը պաշտպանողներից էր:
Ջեմ Ուզան՝ ի տարբերություն մյուսների, լավ ճանաչված է, հարուստ ընտանիքի զավակ, գործարանների սեփականատեր, ով ունի նաև մեծ մեդիա կայսրություն:
Նախագահական ընտրարշավին մասնացում է նաև Թուրգութ Օզալի որդին՝ Ահմեդ Օզալը: Երբ մահացավ նրա հայրը, Ահմեդը հայտարարեց, որ նրան թունավորել են:
Սինան Օղանը Իգդիրից է, Ադրբեջանի հետ ամենասերտ կապված թեկնածուն: Աշխատել է Ադրբեջանի համալսարաններից մեկում, անգամ պարգևատրվել մեդալով: Ազատ տիրապետում է ռուսերենին, սովորել է Մոսկվայում:
Ըստ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի՝ Թուրքիայում իսկական քաղաքական գործիչը պետք է լինի հակահայ, հակահույն, և հակաքուրդ: