13:47   23-03-2023
Image Description
Սա կոպիտ միջամտություն է ՀՀ ներքին գործերին. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և Հայաստանում ազգային փոքրամասնություններ չկան․ «Նախ, սա ՀՀ-ի ներքին գործերին կոպիտ միջամտություն է: Բացի այդ, ՀՀ-ում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրանք ներկայացված են ԱԺ-ում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշել է. «Եթե սա միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի ու ընդդիմության, այլև ազգային փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ են հետապնդումները կրում համակարգային բնույթ։ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը, ընդ որում, շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները, խոշտանգումների ենթարկված ակտիվիստները կամ սպանվածների հարազատները»:

Loading...