19:10   23-03-2023
Image Description
Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքն այլ երկրներ արտահանելու համար. Քերոբյան
Թողնել մեկնաբանություն

Այսօր ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
 
Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել եմ տնտեսության ոլորտի ձեռքբերումներն ու առաջնահերթությունները և անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ Տնտեսության արդիականացման միջոցառմանը և ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրին։
 
Կարևորել եմ երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը և համոզմունք հայտնել, որ Հայաստանը Բրազիլիայի համար կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքը դեպի այլ երկրներ արտահանելու համար։

Loading...