14:30   27-01-2020
Հայաստանցիների և համշենցիների միջև անջրպետը հաղթահարվում է. «Համշենական զրուցարան»
Թողնել մեկնաբանություն

Սառույցը հալվում է՝ գուցե չափազանց դանդաղ. համշենցիների և հայաստանցիների միջև անջրպետը նախորդ տասնամյակի հետ համեմատ մեղմացել է: Նախկինում նրանցից շատերը լսել անգամ չէին ցանկանում իրենց հայկական ծագման մասին, այսօր թե՛ հետաքրքրությունն է մեծացել, թե՛ ոմանց մոտ համարձակությունը և սրան մեծապես նպաստել է հայկական ընդհանուր մշակույթը:
Լրատվական ռադիոյի եթերում վերսկսվում է հայագետ համշենագետ Սերգեյ Վարդանյանի հեղինակային «Համշենական զրուցարան» հաղորդաշարը: Այս թողարկմանը Սերգեյ Վարդանյանը պատմում է Հիքմեթ Աքչիչեքի նոր ձայնասկավառակի, «Ալի աշուն քուքա» երգի թարգմանության ու այլ հետաքրքիր բաների մասին:

Loading...