10:20   31-03-2023
Image Description
Ունենալու ենք արդիական, ամբողջական ենթակառուցվածք. Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել Սիմֆոնիկ նվագախմբին հատկացված տարածքում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում՝ տեղում ծանոթանալու շենքային առկա վիճակին, իրականացվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Շրջայցին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է տարածքում, հանգամանորեն ծանոթացել շենքի առկա վիճակին, որից հետո նվագախմբի տնօրենության հետ մանրամասն քննարկել է աշխատանքների ընթացքն ու նախատեսվող գործողությունները:

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը ներկայացրել է բոլոր գործընթացները՝ փուլային առաջնահերթությամբ: Նրա նշմամբ՝ հատկացված շենքը շատ հարմար է նվագախմբի պրոֆեսիոնալ աշխատանքը կազմակերպելու համար, սակայն շենքի ներսում բավականին մեծ աշխատանքներ պետք է իրականացվեն:



Loading...