Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ:
Երկամարտում Մկրտչյանը գրանցեց 313 կգ արդյունք:
Այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում է դարձել երկամարտի բրոնզե մեդալակիր։ Էմմա Պողոսյանը 81 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի, պոկում և հրում վարժությունների 3 բրոնզե մեդալները։ Հաղորդում է ArmSport.am-ը։