Մոտ 2 տարի առաջ կառավարությանը առաջարկ ուղարկվեց՝ մոդերնիզացնել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը: Գլխավոր նպատակը՝ գիտնականների պոտենցիալը կապել բիզնես ներդրողների հետ: Քիչ թե շատ հաջողվել է գործը գլուխ բերել, բայց այն ընթացքի մեջ է: Ապրիլի 17-23-ը ևս մեկ առիթ է, որ երկու ուղղությունները ծանոթանան՝ նոր արժեք ստեղծելու համար: Կենտրոնի որոշմամբ այդ օրերին տեղի կունենա Innovate Armenia 2023 մեծ միջոցառումը: Բոլոր գիտնականները, բիզնեսի ներկայացուցիչները և այն մարդիկ, ովքեր պարզապես հետաքրքված են մեր ապագայով, կարող են մասնակցել տեխնոլոգիական շաբաթին: