16:20   12-02-2020
Արցախի հարցն առաջացել է ոչ թե 1988-ին, այլ 1918-ին, երբ Ադրբեջանն ինքնահռչակվեց որպես պետություն. «Արցախյան պատասխան»
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի Հանրապետությունը մնացել է ինքնահռչակվածի կարգավիճակով. դա Ազգերի լիգայի ձևակերպումն է: Ազգերի լիգան հետևյալ կերպ է ձևակերպել՝ ի հայտ է եկել մի նոր միավոր, որը հռչակում է իրեն այն տարածքների վրա, որոնք նախկինում պատկանում էին կամ Ռուսաստանին, կամ Պարսկաստանին: Ինքնահռչակված Ադրբեջանը մի օր անգամ սուվերենություն չի ունեցել իրեն վերագրած տարածքների նկատմամբ: Դրանք ոչ միայն Արցախի տարածքներն են, այլ գրեթե 2 ու կես անգամ ավելի մեծ տարածքներ:
Լրատվական ռադիոյի եթերում մեկնարկում է «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հեղինակային «Արցախյան պատասխան» հաղորդաշարը: Նպատակն է ներկայացնել Արցախյան հարցի փաստագրությունը, խնդրի ծագման ու զարգացման պատմությունը:

Loading...