Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, կարելի
է ասել, երկու միջանկյալ քննություն հանձնեց: Առաջինը՝ ՀՀ տարածք մտած ադրբեջացիներն
էին. մեկին բռնեցին, երկրորդին փնտրում են: Երկրորդը՝ սահմանային բախումներն են, որի
արդյունքում ունենք զոհեր: Երկու դեպքում էլ քննությունը մի կերպ հանձնեցինք, մի կերպ
ստացանք բավարար գնահատական: Բայց բոլորս էլ հասկանում ենք,որ այսպես հեռու չենք գնա:
Լավ նորություններ էլ կան, մեր բանակը այնքան էլ թևաթափ չէ, ինչպես
հաճախ նկարագրում են: Այս ամենը հիմք ընդունելով՝ պետք է շարունակենք աշխատել, մարզվել,
կատարելագործվել: