15:10   20-02-2020
Այս տարի 453 ընտանիք բնակարան կունենա. ե՞րբ է աղետի գոտին վերջնականապես ազատվելու աղետի հետքերից. «Մեծ կառուցապատում»
Թողնել մեկնաբանություն

Վարչապետը հայտարարեց, որ 2020թ-ին կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 453 ընտանիքի բնակարանի խնդիրը: Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք: Ստացվում է, որ այս տարի այդ ծավալը 10 անգամ ավելանում է: Ի՞նչ խնդրահարույց հարցեր կան այդ նպատակին հասնելու ճանապարհին, ի՞նչ մեխանիզմով է լուծվելու խնդիրը՝ գնվելու են բնակարաններ, նորերն են կառուցվելու, թե՞ ֆինանսական աջակցություն է տրվելու, որպեսզի շահառուն իր հայեցողությամբ ձեռք բերի բնակարանը: «Մեծ կառուցապատում» հաղորդման հյուրը Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու երեք մարզում ժամանակավոր կացարանների և դրանցում ապրող մարդկանց հարցերով պետական աշխատանքային խմբի անդամ Լևոն Բարսեղյանն է:

Loading...