18:00   26-04-2023
Թուրքիայի Հանրապետությունում միշտ արգելվել է հայոց պատմություն առարկան.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի Միլի Մեջլիսում 2015 թվականին երեք  հայազգի պատգամվոր կար: Այժմ սպասվում են նոր խորհրդարանական ընտրություններ: Այս անգամ առաջադրվածների շարքում կան և հայազգի թեկնածուներ: 

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, ով հիմա Ստամբուլում է, պատմում է՝ իր գլխավերևում կախված Զորավար Անդրանիկի նկարը հայ համայնքից ոչ բոլորն են ճանաչում: Նա մի սեբաստացի հայ աղջկա հարցրել է՝ ո՞վ է պատկերված նկարում, աղջիկը չի ճանաչել նրան:

Թուրքագետի խոսքով Թուրքիայի ամբողջ ժամանակաշրջանում արգելված է եղել հայոց պատմություն առարկան:  Թե այս հանգամանքներում որքանո՞վ հայանպաստ կարող է լինել  հայազգի պատգամավորների աշխատանքը, եթե հայտնվեն մեջլիսում, թուրքագետը վստահ է՝ առանձնապես ոչ մի:

Loading...