Դժվար էր հրաժեշտ տալ թատրոնի ուսուցչիս՝ Երվանդ Մանարյանին: Ինքն ազնվական կերպար էր, երբեք չհայտնվեց քաղաքական այս կամ այն դաշտում, միշտ էր մարդկանց կողքին: Մանարյանը օրինակ էր՝ ինչպիսին պետք է լինի մտավորականը: Տիկնիկային թատրոնի ապակիներին երբեք քաղաքական պաստառներ չփակցվեցին, հիմա էլ չեն լինի: Թատրոնն ավելի կարևոր գործ ունի, քան քաղաքականությունը. երկխոսել մարդկանց հետ: «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանն է: