13:04   04-05-2023
HR DRONE հավելվածը կօգնի քեզ գտնել աշխատանք. «Թարմ ուղեղով»
Թողնել մեկնաբանություն

Էստոնական փորձով վերջերս Հայաստանում ստեղծվեց նորույթ՝ HR Drone հավելվածը: Այն երկկողմ աջակցություն է գործատուների և գործ փնտրողների համար: Աշխատաշուկայում մշտապես առկա խնդիրը վերջապես սկսում է լուծման ծիլեր տալ: IT ընկերության համահիմնադիրները, բախվելով թիմի համալրման խնդիրներին, որոշեցին իրենք քայլեր ձեռնարկել: Այսուհետ ցանկացողները անվճար տարբերակով կարող են ներբեռնել հավելվածը, նշել միայն անունն ու հմտությունները և սկսել շփումը տարբեր գործատուների հետ:

Loading...