16:56   30-03-2020
Ինչպե՞ս 15 օրում կառուցվեց Նորքի ինֆեկցիոնի նոր մասնաշենքը. «Մեծ կառուցապատում»
Թողնել մեկնաբանություն

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին կից կառուցվող նոր մասնաշենքը պատրաստ կլինի շատ շուտով։ Շենքը կառուցվում է աննախադեպ կարճ ժամանակահատվածում՝ 15 օրում։ Մոդուլային եղանակով պատրաստվող այդ կառույցը ծառայելու է իբրև կասկածյալ վարակակիրների պահման վայր։ Մոտ 450 քմ շինությունն ունի պացիենտների համար նախատեսված 42 սենյակ, բժիշկների սենյակ և 8 սանհանգույց։ Կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվող այդ մասնաշենքը կարող է դառնալ հերթականը, քանի որ կապալառու կազմակերպությունը ի զորու է էլ ավելի կարճ ժամանակահատվածում իրականացնել այլ նմանատիպ նախագծեր։
Նոր մասնաշենքի կառուցում իրականացնող ընկերության՝ «Artcon»-ի զարգացման հարցերով տնօրեն՝ Թերեզա Կարապետյանը ներկայացնում է 15 օրյա աշխատանքի մանրամասները։

Loading...