18:00   10-05-2023
Նեմեսիսի հուշակոթողը հանե՞նք․ այդ դու՛ք վերանվանեք Թալեաթի անվան դպրոցները․ «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Եթե Չավուշօղլուն պատրաստ է Հայաստանում Նեմեսիսի հուշակոթողը չապամոնտաժելու դիմաց խզել հայ-թուրքական իբրև թե հարաբերությունները, ապա մենք դրանից միայն շահելու ենք։ Իրականում Թուրքիան մեզ հետ վարվում է այնպես, ինչպես մենք ենք թույլ տալիս։ Պետք է զգուշանալ, չմոռանալ, որ Թուրքիայի պահանջները հատկապես վերջին շրջանում միայն իրականանում են։  Ֆինլանդիայի, Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցելը, Սիրիան, Լիբիան, և այլն։

Չպետք է կարծել, սակայն, թե հասարակ թուրք ժողովուրդը առհասարակ գիտի թե ինչի է «Նեմեսիսը» ոչ միայն իրենց և մեր պատմության այլև հունական դիցաբանության մեջ։ Հավատացե՛ք, անգամ Չավուշօղլուի խոսքից հետո էլ այնտեղ քչերը բացահայտեցին Նեմեսիսը։

Հայ վրիժառուների գործողության մասին Թուրքիայում հիմնականում գիտեն փորձագիտական և քաղաքական համայնքում, այն էլ ոչ բոլորը։

Ըստ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի՝ Նեմեսիսի մասին թուրքական մամուլը հիմնականում սկսել է խոսել միայն ԱՍԱԼԱ-ից հետո։ 


Loading...