18:00   17-05-2023
Ժողովու՛րդ, Քըլըչդարօղլուի ներկայացրած կուսակցության առաջին անդամները երիտթուրքերն են.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Ես ասում էի, որ Էրդողանը կասկածելի հանգիստ է: Նա իր զինանոցը պահում է երկրորդ փուլի համար: Նրան ընտրել են հիմնականում աղքատ խավն ու քրդերը: Հարուստ խավը ձայն է տվել Քըլըչդարօղլուին, ավելի շատ Էրդողանին դեմ լինելու համար: Այդ թվում և քրդաբնակ հատվածը: Պատճառն այն է, որ քրդական շարժումն Էրդողանի ձեռամբ այսօր զրոյի է հավասարեցված: Հենց դրանով է պայմանավորված օրինակ քրդաբնակ Դիարբեքիրում Քըլըչդարօղլուի բարձր ձայները:

Չի կարելի մոռանալ, սակայն, Քըլըչդարօղլուի ներկայացրած կուսակցությունը ազգայնական, քեմալական կուսակցություն է, որի առաջին անդամները եղել են «իթթիհաթ վե թերաքքի» կուսակցության անդամները՝ երիտթուրքերը: Էրդողանի ընտրազանգվածը ժողովրդի ցածր, աղքատ ու անգրագետ խավն է:

Թուրքագետ Տիրան Լոգմագյոզյանը համոզված է՝ Էրդողանն ամեն ինչ անելու է, գոնե մինչև հոկտեմբեր նախագահ մնալու համար:

Loading...