ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ զրուցել ենք Ակադեմիական քաղաք նախագծի մասին: Արդյո՞ք դա հարցի լուծում է: Եվ ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնելու այս քաղաքը: Ցավոք, այսօր այս նախագծի մանրամասների մասին քչերը գիտեն, մինչդեռ նման հարցը լայն քննարկումներ է նախատեսում: