11:03   28-05-2023
Image Description
«Ճանաչիր Հայաստանը»․ Վահան Քերոբյանը մասնակցել է զբոսաշրջային ցուցահանդեսի բացմանը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու առկա ներուժը, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։

«Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,6 մլն։  Այդ ցուցանիշը համադրելի է արտաքին զբոսաշրջիկների թվի հետ և ցույց է տալիս, որ ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է։ Ներկայում Հայաստանում լայն թափով զարգանում են մարզային զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները, գաստրոբակերը, ինչին նպաստում է նաև երկրում ձևավորված բարենպաստ գործարար միջավայրը», - նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև հավելել է, որ պետությունը նույնպես խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկա տարիներին Կառավարությունը նախատեսում է զարգացնել 20 զբոսաշրջային կլաստեր։

Loading...