11:59   28-05-2023
Image Description
ՄԻՊ-ը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատների հետ
Թողնել մեկնաբանություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին Շիրակի մարզում հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների ծնողների և հարազատների հետ:
 
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից՝ հանդիպումն անցկացվել է Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ:
 
«Հանդիպման ընթացքում ներկայացվել են հարցի առնչությամբ իրականացվող աշխատանքները, քննարկվել են ռազմագերիների հարազատներին հետաքրքրող հարցերը։
 
Հանդիպում է եղել նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ, քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները։
 
Նույն օրը ՄԻՊ-ի Շիրակի մարզային ստորաբաժանում այցի շրջանակում Անահիտ Մանասյանն անձնակազմի հետ քննարկել է աշխատանքային մի շարք հարցեր, տվել աշխատանքի մեթոդաբանության կատարելագործմանն ուղղված հանձնարարականներ: Պաշտպանը հանդիպել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading...