17:59   29-05-2023
Հայերը հոգնել են, հայերը պատրաստ են հանձնել. սա է Հայաստանից գնացող միակ ազդակը. «Երկընտրանք»
Թողնել մեկնաբանություն

Թե՛ ՀՀ իշխանությունը, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը կրում է Խորհրդային Հայաստանի իրավահաջորդությունը: Նրանցից և ոչ մեկը չի աշխատում Առաջին Հանրապետության կայուն գաղափարների շուրջ: Իսկ պարբերաբար հատկապես իշխանության կողմից հնչող 29,800 քառ. կիլոմետրը պատահականություն չեն, այլ մեկը մյուսին փոխկապակցված: Սա հայոց պատմության ավարտի մասին ահազանգն է: Մենք ցավոք չկարողացանք պետությունը տանել սխալները չկրկնելու ձևաչափով. Առաջին Հանրապետությունը կարող էր դառնալ այդ օրինակը: Թուրքին նվիրաբերվելու ուղին տանում է միայն վերջնական ոչնչացում, սա ևս մեկ հիշեցում է հայ հասարակությանը:

Loading...