10:38   31-05-2023
Image Description
Քննարկվել են ռազմավարական բնույթի հարցեր
Թողնել մեկնաբանություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին:

Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական առկա սերտ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաշերտ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությանն ու ռազմավարական բնույթին:

Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների համար առավել բարձր նշաձողեր սահմանելու վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումն ու տնտեսական կապերի ամրապնդումը:

Loading...