11:42   31-05-2023
Image Description
Կադաստրի կոմիտեն 2022 թվականին փաստացի իրականացրել է 4,8 մլրդ դրամի ծրագիր
Թողնել մեկնաբանություն

Կադաստրի կոմիտեն 2022 թվականին ունեցել է 1 ծրագիր եւ 6 միջոցառում. 6-ի փոխարեն իրականացվել է 9 միջոցառում: Տարեկան պլանը եղել է 4,4 մլրդ դրամ, որն այնուհետեւ ավելացվել է. փաստացի իրականացվել է 4,8 մլրդ դրամի ծրագիր։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Կադաստրի կոմիտեի կողմից մատուցված ծառայությունների դիմաց 2022 թվականին ծառայությունների վճարի եւ պետական տուրքի տեսքով պետական բյուջե է մուտքագրվել 7 մլրդ 314 մլն դրամից ավելի գումար: Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրի կատարողականը կազմել է 98,8 տոկոս»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը:

Նրա խոսքով գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքի շրջանակում իրականացվել է երկու միջոցառում, ավարտվել են 2021 թվականի ընթացքում ՀՀ տարածքի օդալուսանկարահանման արդյունքում ստացված օրթոֆոտոհատակագծերի վերջնական մշակման աշխատանքները, ինչպես նաեւ իրականացվել են պետական գեոդեզիական ցանցի արդիականացման աշխատանքները: Արդյունքում, ունենք միջազգային չափանիշներին համապատասխան գործող ռեֆերենս կայանների ցանց:

Loading...