13:27   31-05-2023
Image Description
«Ժողովրդավարության բացակայությունը գործիք է ծառայել, որպեսզի բոլորս ԼՂ հարցի մասին ճշմարտությունը չիմանանք». վարչապետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարծիք է հայտնել, որ Հայաստանում երկար տարիներ ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին ճշմարտությունը բոլորին հասանելի չլինի։

«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։ Ես, իհարկե, չեմ ուզում քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են ընդամենը մի քանի հոգի, դրա ամենավառ ապացույցն է։ Ամենամեծ խնդիրը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է»,- նշել է նա։ 

Ըստ վարչապետի, հիմա՝ ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ են իմանում ԼՂ հարցի մասին, հայտնի բառերի նոր իմաստներ և ենթատեքստեր են վերհանում։

Loading...