13:28   31-05-2023
Image Description
«Եթե մեր ռեակցիաները լինեին գծային, և՛ ժողովրդավարությունը կկորցնեինք, և՛ պետությունը». վարչապետ
Թողնել մեկնաբանություն

«Հայաստանում ժողովրդավարությունը համարում եմ ներքին առումով անշրջելի»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Մանրամասնելով ժողովրդավարության արտաքին սպառնալիքների մասին ավելի վաղ արած հայտարարությունը՝ նա նշել է. «2021թ. մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իմ հրաժարականը, խորհրդարանը լուծարվում է, երկրում փաստացի ոչ կառավարություն կա, ոչ խորհրդարան, և մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատված, ու զրո ռեակցիա ՀԱՊԿ կողմից»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ քրեական գործով կան կալանավորված զինվորականներ, որոնք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար. «Եվ նրանք չունեն բացատրություն»։

Ըստ նրա՝ եթե իրենց ռեակցիաները լինեին գծային, թե՛ ժողովրդավարությունը կկորցնեին, թե՛ պետությունը. «Ես հենց սա նկատի ունեմ»։

Loading...