13:28   31-05-2023
Image Description
«Իշխանությունն առերեսվեց ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր». Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը 2016թ. քառօրյա պատերազմի շարունակությունն էր։

Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ նա հիշեցրել է. «Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը` որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր, այն ժամանակ դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ  խուսափել պատերազմից»։ 

Ըստ Փաշինյանի, իշխանությունն առերեսվեց ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության ու էլ ավելի անմարսելի էր հանրության համար. «Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես ինչ կա՝ անմարսելի է»։

Loading...