12:15   01-06-2023
Image Description
«Մեզ համար անվտանգային հարցերն առաջնահերթություն են». Տիգրան Ավինյան
Թողնել մեկնաբանություն

«Մենք Երևանում վթարային դպրոց, որպես այդպիսին, չպետք է ունենանք», - «Դպրոցականների ավագանու» նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով թիվ 50 հիմնական դպրոցի աշակերտուհու այն հարցին, թե ինչ է տալու հիդրոպոնիկ ջերմոցն իր դպրոցին, երբ այն վթարային է։

«Երբ խոսում ենք ենթակառուցվածքների փոփոխությունների մասին, անվտանգության հարցերը մեզ համար ամենակարևորն են։ Եվ մնացածը՝ ջերմոցը, մյուս բաները, ուղղակի հավելումներ են։ Անվտանգության հարցերն առաջնահերթություն են։ Այսօր, ցավոք սրտի, Երևանի քաղաքապետարանը դեռևս չի զբաղվում դպրոցների հիմնանորոգումների հարցերով։ Քաղաքապետարանը նախակրթարանների, մանկապարտեզների հիմնանորոգման և նորերի կառուցման հարցերով է զբաղվում»,- պարզաբանեց Ավինյանը՝ նշելով, որ այս տարի հիմնանորոգվելու է 22 մանկապարտեզ, հաջորդ տարի՝ 33, իսկ 2025թ․՝ 35 մանկապարտեզ, կառուցվելու է 4 նոր մանկապարտեզ, և դրանից հետո հիմնանորոգման կարիք ունեցող մանկապարտեզ չի լինելու։

Loading...