12:16   01-06-2023
Image Description
Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին հայտնել է Լուկաշենկոյի մամլո ծառայությունը։

«Համոզված եմ, որ Դուք՝ Ձեր հարուստ կառավարչական փորձով, պետական ​​խնդիրների լուծման մասնագիտական ​​մոտեցմամբ, կշարունակեք հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում և կհասնեք հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին», - ասվում է շնորհավորական ուղերձում։

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ կառուցողական երկխոսությունը կշարունակվի՝ ուղղված բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանը, ինտեգրացիոն ասոցիացիաներում սերտ համագործակցությանը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությանը։ Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։

Loading...