17:33   15-05-2020
Ի՞նչ կատարվեց, երբ Հայաստանի էլիտան որոշեց հարստանալ. 2008թ. տնտեսական ճգնաժամի իրական պատճառները. «Վիճակախոսություն»
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը 2009 թվականին տնտեսական անկման 14.15% ցուցանիշով աշխարհում հինգերորդն էր: Տնտեսության այդպիսի նվազումը ոչ այդքան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքն էր, որքան այդ ժամանակվա քաղաքական էլիտայի տնտեսական սխալ քաղաքականության: Այդ տարիներին արված սխալ քայլերի արդյունքում ստեղծվեց շինարարական փուչիկը, տնտեսությունը դարձավ ներմուծող, ձևավորվեցին մոնոպոլիաները, հարստացավ քաղաքական էլիտան, իսկ տնտեսական անկման հետևանքները չմարսվեցին ընդհուպ մինչև 2016 թվականը:
Որո՞նք էին 2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամի ներքին պատճառները, ինչպե՞ս քաղաքական վերնախավը դատարկեց գանձապետարանն ու լցրեց սեփական բանկային հաշիվները: Հրանտ Միքայելյանը վերլուծել է տնտեսության վիճակագրական տվյալները:

Loading...