16:03   03-06-2023
Image Description
Հայաստանը կարևորում է Արգենտինայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները. ԱԺ նախագահ
Թողնել մեկնաբանություն

Առաջին անգամ Հայաստան էր այցելել Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների` Հայաստանի հետ բարեկամական խմբերի պատվիրակությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
 
Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները․ նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատվիրակության հետ հանդիպմանը։
 
Հյուրերը հանդիպել են Ազգային ժողովի Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամների, ՀՀ վարչապետի, Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ:

Loading...