10:31   06-06-2023
Image Description
Կքննարկվեն Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և Արցախին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Թողնել մեկնաբանություն

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները:
Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին ողջունել և իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունն առանձնակի գոհունակությամբ ընդգծել է, որ այսօրվանից մեկնարկում է նաև Միաբանական համագումարը, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում են համախմբվել Հայաստանի ու Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։

ԳՀԽ ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և Արցախին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերը, Մայր Տաճարի վերանորոգմանը, Մյուռոնօրհնության արարողությանը և հարակից այլ միջոցառումների կազմակեպմանը, հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, իչնպես նաև նվիրապետական աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։
Ժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 8-ը։

Loading...