12:57   06-06-2023
Image Description
Պոլսո Հայոց պատրիարքը Հայաստանում կմասնակցի Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին
Թողնել մեկնաբանություն

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում են Պոլսո հայոց պատրիարքությունից։

Պոլսո հայոց պատրիարքը Հայաստանում կլինի մինչև հունիսի 13-ը։

Loading...