12:58   06-06-2023
Image Description
Արտաշատի մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը վերացվել է
Թողնել մեկնաբանություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը (ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ):

ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման ընթացքում մանկապարտեզում առկա սննդամթերքի նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, անհամապատասխաննություններ չեն հայտնաբերվել։ Չեն հայտնաբերվել նաև սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

Հիշեցնենք՝ օրերս թունավորման ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի 16 սան։ ՍԱՏՄ-ն կասեցրել էր խոհանոցի գործունեությունը։

Loading...