14:20   06-06-2023
Image Description
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. Հակոբ Սիմիդյան
Թողնել մեկնաբանություն

Սևանի մակարդակը իջել է, և այդ խնդիրը բոլորինն է, ոչ միայն շրջակա միջավայրի նախարարությանը: Այդ մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Այս պահին ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, մենք հիմա պարտավորված ենք Սևանից ջուր բաց թողնել ոռոգման համար, գյուղատնտեսությանը ոռոգման ջուր հասցնելու համար»,- ասաց Սիմիդյանը և հավելեց, որ այդ մասով բազմաթիվ անելիքներ կան ամենապարզ խնդրից՝ սակավաջուր տարի ունենալու ընթացակարգերը պարզ գրելուց մինչև ոլորտային կարգավորումների սահմանում, քանի որ վերջիններս բավականին թերի են:

Հակոբ Սիմիդյանը նաև նշեց, որ խնդիրների լուծման մասով աշխատում են նաև ՏԿԵՆ-ի հետ: Հիմնական նպատակը Սևանա լճի վրայից ճնշումը քչացնելն է, լճից քիչ ջուր բաց թողնելը:

«Այս տարի այդ իմաստով մեզ լավ տարի չի սպասում, և, ցավոք, Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք»,- ասաց նախարարը:

Loading...