17:34   06-06-2023
Image Description
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել  են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ունենք 4 մասնակի փլուզված տներ, վերականգնման ոչ ենթակա տներ, որոնց նախագծանախահաշվային աշխատանքներ են իրականացվում։ Առաջիկայում կունենանք հստակ պատկեր և կհասկանանք, թե ինչքան գումար է պետք, որպեսզի այդ տները վերականգնվեն։ Անասուններ կորցրած բնակիչներին ևս աջակցություն է տրամադրվել և գրեթե ամբողջությամբ վերականգնվել են նրանց կրած վնասները»,- ասաց Սարգսյանը։

Loading...