12:20   07-06-2023
Image Description
Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը քրեական պատմություններով հայտնի անձ է
Թողնել մեկնաբանություն

Հունիսի 6-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Պռոշյան փողոց տանող ճանապարհին՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված վայրում հայնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դի: Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ սպանվածը քրեական պամություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է:

Loading...