15:27   07-06-2023
Image Description
ԵՄ քաղաքացիական առաքելությունը ծրագրում է առաջիկա ամիսներին 3 օպերատիվ կենտրոն հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում
Թողնել մեկնաբանություն

Հունիսի 1-ին ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում ընդունել է ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի (COEST) պատվիրակությանը: Ռիտերը ներկայացրել է առաքելության մանդատը և գործունեությունը: Նա մասնակիցներին տեղեկացրել է նաև տեղում անվտանգության առնչվող  զարգացումների մասին՝ հիմնվելով առաքելության դիտարկումների վրա:

Քաղաքացիական առաքելությունն (EUMA) իր գոյության առաջին երեք ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից: Ամեն շաբաթ պարեկները անցնում են ավելի քան 3800 կմ տարածություն։ 

«Առաքելությունը մեկնարկել է աննախադեպ արագությամբ՝ սկսելով իր գործողությունները այս փետրվարին: Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է երեք լրացուցիչ օպերատիվ կենտրոն բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք շահագործման»,- ասել է Ռիտերը։

«Մեր նպատակներից է նաև նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, դիտորդական առաքելությունը (EUMA) նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը դեռ անկայուն է», - ավելացրել է պարոն Ռիտերը:

Loading...