17:07   28-06-2023
Image Description
Հեռախոսազրույց են ունեցել Էրդողանն ու Ալիևը
Թողնել մեկնաբանություն

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Նրանք շնորհավորել են միմյանց և ժողովուրդներին՝ Գուրբան Բայրամ տոնի առթիվ։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

Loading...