Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ջանքերը առողջապահության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության խորացման հարցում:
Քննարկվել են փոխճանաչելիության բարձրացման, դեղագործության, բժշկական կրթության և բժշկական տուրիզմի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նշվել է, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում բժշկական նշանակության ապրանքներն ու պարագաները զգալի տեղ են զբաղեցնում:
Շուտով կլինի նաև դեղագործական ցուցահանդես Հայաստանում, որը երկու կողմի համար էլ նոր հնարավորություններ կստեղծի: