2020 թվականին և դրանից առաջ հայ պաշտոնյաների մոտ կար պատկերացում, թե ռուսական մուտքը Արցախ լավ է: Թղթե այս ամրոցը փլուզվեց այն պահին, երբ պարզ դարձավ, որ այսօր ապահովության որևէ երաշխիք չի գործում: Իրավիճակը անընդհատ ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա դաշնակցային որևէ երանգ: Հակառակը՝ թշնամանքը, որը գալիս է ռուսական կողմից, ավելի է ընդգծվում: Այնուամենայնիվ շատերը դեռևս վերջին հույսը տեսնում են՝ ՌԴ-ի ոտքերից լացող մանուկի պես կառչելու մեջ: