Աշխարհում չկա որևէ ազգ, որն իսլամը կամավոր ընդունած լինի: Այդպես է նաև թուրքերի դեպքում: Անգամ ղուրանում է գրված՝ թուրքի հետ գործ մի ունեցեք: Արաբները, սակայն, ղուրանը անսալով 70 տարի կռվեցին թուրքերի դեմ: Նրանք անխնա հարյուր հազարավոր թուրքի կոտորեցին ու սրի քաշեցին: Այդ ամենը հիշեցնում է ինչ-որ տեղ Հայոց Ցեղասպանությունը: Մինչ իսլամացումը, թյուրքական տարածաշրջանում մարդիկ ավելի ազատամիտ էին: Նրանց մեջ կային շամանիզմի և անգամ քրիստոնեության կրողներ:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով, այն ինչ 1500 տարի առաջ արաբներն արեցին թուրքերի հետ, հետագայում թուրքը 1915 թվականին կատարեց մեր նկատմամբ: