16:07   24-07-2020
Ռուսաստանը հստակ քայլով գնում է դեպի տնտեսական կոլապս. «Վիճակախոսություն»
Թողնել մեկնաբանություն

Ինչու՞ Ռուսաստանը չի զարգանում. այս հարցի պատասխանն ենք փորձել գտնել «Վիճակախոսություն» հաղորդաշարի այսօրվա թողարկմանը:

Ահռելի տարածքով ու անսահման ռեսուրսներով այդ պետությունն այսօր աշխարհում տնտեսական կշռով անգամ լավագույն հնգյակում չէ: Ռուսաստանի տնտեսության տարեկան աճն այնքան է զիջում համաշխարհային միջինին, որ դա աճ անվանել անգամ հնարավոր չէ:
Ըստ հաղորդման հեղինակ Հրանտ Միքայելյանի, եթե անգամ Ռուսաստանը հենց այսօր որոշի մի կողմ դնել իր ամբիցիաներն ու անցնել ներքին բարեփոխումների, ապա 30-40 տարի կպահանջվի, որպեսզի դրանք արդյունք տան:

Loading...