Ժառանգականությունը ամենաշխատող «գործիքներից» է: Այդպես Արփի Բադեյանը իր մասնագիտությունը ստացել է տատիկից: Չորրորդ դասարանում արդեն որոշել էր կարել իր կիսաշրջազգեստը և ոչ թե թել ու ասեղով, այլ հենց տատիկի հին կարի մեքենայով: Ստացվեց: Բազմաթիվ խոչընդոտներին և հայկական մենթալիտետի հետ բախումներին` այնուամենայնիվ այսօր նա հասել է իր որոշած կետին:
Դպրոց է բացել: Այն մարդկանց համար, որոնք սիրում են կարել, ձևել, կտրել ու դառնալ կին բիզնեսի մեջ: