17:49   19-09-2023
Եթե պարը մեզանից յուրաքանչյուրի հոգեկերտվածքի հիմնասյունն է, ապա ոչ մեկը չի կարող խլել.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Երեկ Յունեսկոն հրապարակում էր արել սոցցանցերի իր հարթակներում, որտեղ հայկական «Քոչարին» ներկայացրել էր իբրև ադրբեջանական Յալլը ավանդական խմբակային պար՝ Նախիջևանից։ «Յալլա» պարը մարմնավորում է ժառանգության և միասնության էությունը»- այսպես էր նկարագրված հայկական ազգային Քոչարին՝ հրապարակման մեջ։ Դա այն դեպքում, երբ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանի շրջանակներում որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի, ավանդական խմբապար» հայտն ընդգրկել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Գագիկ Գինոսյանը այս հաղորդման շրջանակում անդրադարձել է այս թեմային` պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք դա ինչ֊որ կլորիկ գումարի թեմա լինել, և թե ինչու՞ են այսպիսի մեծ աղմուկ բարձրացել, երբ դրանով չի որոշվել քոչարու` հայկական չլինելը։ Նշենք նաև, որ ավելի ուշ կազմակերպությունը հեռացրել է պարի՝ ադրբեջանական լինելու մասին կեղծ տեղեկությունը սոցցանցերում իր հարթակներից։

Loading...