Թուրքիայում չկա օրենք,
որով քրիստոնյաներին արգելվում է պետական պաշտոններ զբաղեցնել, փոխարենը կա ներքին
օրենք՝ քրիստոնյաները պետական համակարգում տեղ չունեն: Այս սահմանափակումները ստիպում
են փոքրամասնություններին արհեստով, արվեստով, գործարարությամբ զբաղվել: Պոլսում կան
գերհարուստ հայ գործարարներ, որոնք աչք են ծակում, և կարծիք է ձևավորվում, թե Պոլսում
հայերը շատ հարուստ են: