2023թ․ սեպտեմբերի 22-ին ԲՀ առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչի հետ ՀՀ դեսպանության նախաձեռնած հանդիպման ընթացքում քննարկվել են Բելառուսում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների բժշկական սպասարկմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են Բելառուսում ՀՀ դեսպանությունից:
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների առողջապահական գերատեսչությունների և համապատասխան բուհերի միջև համագործակցության հեռանկարներին։