11:16   23-09-2023
Image Description
Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը
Թողնել մեկնաբանություն

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև հայ-գերմանական համագործակցության օրակարգային հարցերին:

Loading...